Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մրցեցին հունահռոմեականները

Մրցեցին հունահռոմեականները
27.01.2015 | 12:47

Վանաձորում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էին երկրի բոլոր ուժեղագույն ըմբիշները` բացառությամբ աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանի ու Արթուր Ալեքսանյանի, ովքեր ազատված էին առաջնությանը մասնակցելու պարտավորությունից: Ըստ քաշային կարգերի` չեմպիոններ են հռչակվել Ռոման Ամոյանը (59 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), Վահե Սիմոնյանը (98 կգ), Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ